211652_close_icon
views-count2939 դիտում article-date 14:32 29-10-2018

Մեկնարկեց Երևանի ավագանու արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

Երևանի քաղաքապետարանում հոկտեմբերի 29-ին մեկնարկել է ավագանու արտահերթ նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արտահերթ նիստ գումարելու մասին որոշում է կայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նիստի օրակարգում վեց հարց է ընդգրկված `այդ թվում Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածի, հաստիքացուցակի, աշխատակիցների թվաքանակի հաստատում: Արտահերթ նիստում կընտրվեն քաղաքապետի նոր տեղակալները, խորհրդականները, օգնականները, մամուլի քարտուղարն ու քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցները: Երևանի ավագանու նիստը պետք է կայանար հոկտեմբերի 27-ին, սակայն «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի քաղաքապետին ուղղված դիմումի հիման վրա այն հետաձգվել է: Անի Խաչատրյանը Հայկ Մարությանին ուղղված դիմումում նշել էր, որ հոկտեմբերի 27-ը հիշատակի օր է, և որ նիստն այդ օրն անցկացնելը սխալ որոշում է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր