Ամերիկյան անօդաչուն հետախուզում է կատարել Ռուսաստանի արևմտյան սահմանների մոտ
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի RQ-4B Global Hawk ռազմավարական անօդաչուն 11-ժամյա թռիչք է կատարել Ռուսաստանի սահմանների երկարությամբ, այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Plane Radar ռեսուրսի տվյալներիը:
Նշվում է, որ անօդաչուն օդ է բարձրացել Իտալիայի Սիցիլիա կղզու Սիգոնելա ավիաբազայից:
Այն Մոսկվայի ժամանակով 9:30-ից մոտ 5 ժամ հետախուզում Է կատրել Կալինինգրադի մարզի մերձակյաքում՝ գտնվելով Լիտվայի երկնքում, որից հետո մի քանի թռիչքներ է իարականացրել Լենինգրադի ու Պսկովի մարզերի սահմանների երկարությամբ՝ Էստոնիայի Տարտու քաղաքից մինչև Ֆիննական ծոց ընկած գծով: