Իրանական անօդաչուն անցել է ամերիկյան ավիակրի վրայով և լուսանկարներ արել
Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ իրանական անօդաչու թռչող սարքը կարղացել է անցնել Պարսից ծովածոցում գտնվող ամերիկյան ռազմաօդային ուժերին պատկանող ավիակրի վրայով և լուսանկարներ անել:
Հեռուստատեսությունը՝ որպես ապացույց, ցուցադրել է լուսանկարները:
Իր հերթին Իրանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարը շնորհավորել է բոլորին՝ հաջողված օպերացիայի համար: Իսկ ԱՄՆ-ի ՌԾՕՈՒ ներկայացուցիչները հայտնել են, որ իրանական անօդաչուն ավելի վաղ էին նկատել, սակայն այն իրենից ոչ մի սպառնալիք չէր ներկայացնում:
Ամերիկյան կողմը նշել է, որ դա տեղի է ունեցել հունվարի 12-ին, երբ հենց այդ նույն օրը իրանական կողմը իր ջրային տարածքում ձերբակալել էր 10 ամերիկացի ռազմածովայինների: