211652_close_icon
views-count1292 դիտում article-date 13:46 26-10-2018

ՀՅԴ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանց դաշինքի

«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը, հավատարիմ մնալով իր ձևավորած ավանդույթին, ակնկալվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ ճեպազրույցում այդ մասին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Տեղի է ունեցել Գերագույն ժողով, դրա հայտարարությունը կա, որում ասում ենք, որ, անկասկած, մասնակցելու են ընտրություններին: «Հայ Յեղափոխական դաշնակցություն» երբեք դաշինքներով չի գնացել ընտրությունների: ՀՅԴ-ն ողջ քաղաքական դաշտում առանձնանում է իր կերպարով, և ունենալով այդ առանձնահատկությունները, մենք գերադասում ենք այս անգամ ևս առանց դաշինքի մասնակցել»,-ասաց Ռուստամյանը: Նա նշեց՝ իրենց ունեն իրենց ասելիքը:

Նմանատիպ նյութեր