Եվրոպայի լիգա. «Արսենալը» շարունակում է հաղթարշավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրոպայի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում Լիսաբոնի «Սպորտինգը» սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց Լոնդոնի «Արսենալին»:
Միակ գոլը մրցակցի կոպիտ սխալից հետո 77-րդ րոպեին խփեց «Արսենալի» հարձակվող Դանի Ուելբեքը:
Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 9 միավոր և խմբում միանձնյա առաջատարն է: «Սպորտինգը» 6 միավորով երկրորդն է: Նշենք, որ սա «Արսենալի» 11-րդ անընդմեջ հաղթանակն էր բոլոր մրցաշարերում:
Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը լոնդոնցիների կազմում խաղին մասնակցեց առանց փոխարինման:



