26437 դիտում
09:22 15-05-2016
ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի պարզաբանումը՝ SHAMSHYAN.com-ի հրապարակմանը՝ իր տղայի կալանավորման փաստով
ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Որոշակի թյուր ըմբռնումներից խուսափելու համար, կրկին պարզաբանում ենք, որ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Գուրգենի Արսենյանը, երբևէ չի խուսափել վարույթն իրականացնող մարմնից,պարզապես վերջինս գտնվել է արտերկրում, ինչի մասին զանգահարել և ֆաքսի միջոցով տեղեկացրել է համապատասխան քննչական մարմիններին, ինչպես նաև հստակ տեղեկություն է տվել, որ սույն թվականի մայիսի 11-ին վերադառնալու է Հայաստանի Հանրապետություն, ինչը որ տեղի է ունեցել:
2016թ.-ի մայիսի 11-ին` ժամը 16:10-ի սահմաններում Գուրգեն Գուրգենի Արսենյանը հատել է Վրաստան-Հայաստան սահմանը և «Բագրատաշեն» սահմանային անցակետում ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին»:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/14/85115/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` երեկ՝ մայիսի 14-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը դիմել էր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դարատան, որպեսզի դատավորը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացներ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի տղայի նկատմամբ: Պատգամավորի որդին կասկածվում է Երևանում օրեր առաջ խուլիգանություն կատարելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով` դռնփակ դատական նիստը անցկացրել էր դատավոր Արմեն Բեկթաշյանը, ով հետո խորհրդակցական սենյակից վերադառնալով` հայտնելու էր՝ արդյո՞ք բավարարելու էր քննչական մարմնի միջնորդությունը:
Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը և պատգամավոր Գ. Արսենյանի որդին կալանավորվել էր, ով դատարանից տեղափոխվել էր Նուբարաշենի բանտ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
9664 դիտում
22:59 11-11-2019
«Ամերիաբանկ»-ի պարզաբանումը՝ SHAMSHYAN.com-ի հրապարակմանը
Այս բաժնից
12841 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ