6156 դիտում
15:34 25-10-2018
Կառավարությունը ևս 1 տարի ժամանակ տվեց գործատուներին աշխատանքային գրքույկները մշակելու համար
Կառավարությունն այսօր որոշում ընդունեց՝ գործատուներին լրացուցիչ մեկ տարի ժամկետ տալ աշխատանքային գրքույկները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն ներկայացնելու համար:
Որոշման հիմնավորման բաժնում նշված է․
«ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի համաձայն` հիմնական աշխատավայրի գործատուն պարտավոր է 2017-ի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն` աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով:
Մինչ օրս 550 000 աշխատողների աշխատանքային գրքույկներից մշակվել է շուրջ 260000 աշխատանքային գրքույկ, 290000 աշխատանքային գրքույկ անհրաժեշտ է մշակել:
Ժամկետը լրանում է 2019 թվականի հունվարի 1-ին: Կառավարության որոշմամբ այդ ժամկետը երկարաձգվեց ևս մեկ տարով: Ակնկալվում է, որ սահմանված ժամկետում կմշակվեն բոլոր աշխատանքային գրքույկները:
Նմանատիպ նյութեր
10813 դիտում
18:27 08-08-2019
ՍԱԾ-ը հորդորում է աշխատանքային գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել ծառայության բաժիններ
2091 դիտում
14:50 18-08-2022
Կառավարությունը 2,5 մլն դրամ կհատկացնի՝ մաքսային աշխատողի հագուստի էսքիզը մշակելու համար
1450 դիտում
08:47 17-10-2023
Արցախի իշխանությունները հրահանգել են՝ Արցախում ծառայածներն այրեն իրենց զինվորական գրքույկները. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2089 դիտում
13:59 05-02-2025
Հայտնի է՝ ովքեր են այսօր Երևանի քաղաքապետարանից ձերբակալվածները. ArmLur.am
2080 դիտում
12:22 05-02-2025
Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ