1965 դիտում
14:50 18-08-2022
Կառավարությունը 2,5 մլն դրամ կհատկացնի՝ մաքսային աշխատողի հագուստի էսքիզը մշակելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով որոշեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության բարեփոխումների համատեքստում մաքսային ծառայության համազգեստի նոր ձև հաստատելու մասին։
Փոփոխության համար կառավարությունը մեկ անձից դիզայնի օժանդակ ծառայություն է ձեռք բերելու (համազգեստի մոդելների նախագծերի մշակման ծառայություն)։
Դիզայնի օժանդակ ծառայությունը (հագուստի դիզայների կողմից մատուցվող համազգեստի մոդելների նախագծերի մշակման ծառայությունը) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է ձեռք բերել «Ֆըրսթ Քլաս» սահմանափակ պատասխանատվության ընկերությունից, քանի որ նշված կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար է հանդիսանում Վահան Խաչատրյանը, ով սովորել է Իտալիայի նորաձևության ակադեմիայում, աշխատել է Իտալիայում՝ համաշխարհային ճանաչում ունեցող հագուստի մոդելավորման տներից մեկում՝ Dolce & Gabbana SRL, Alta Moda style, բացի այդ վերոնշյալ կազմակերպության գործադիր տնօրենը նաև ունի սեփական հագուստի ապրանքանիշ՝ ավելի քան 10 տարվա պատմությամբ։
Տվյալ կազմակերպության ընտրությունը պայմանավորված է մաքսային ծառայության համազգեստի մոդելների նախագծերի օգտագործմամբ մաքսային ծառայության համազգեստի արտադրության փուլում ակնկալվող որակյալ արդյունքի ստացմամբ։
Նշենք, որ մաքսային ծառայության համազգեստի նոր ձև հաստատելու նպատակով դիզայնի օժանդակ ծառայության համար գումարը կազմում է 2 500 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, և ելնելով վերոնշյալ իրավակարգավորման պահանջից՝ վերոնշյալ աշխատանքները նախատեսվում է հասցնել ավարտին սեղմ ժամկետներում՝ այն է կնքվելիք պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո առավելագույնը տասնօրյա ժամկետում։
Մաքսային ծառայողները կունենան ամառային ու ձմեռային տոնական, ինչպես նաև ամառային ու ձմեռային ամենօրյա նոր համազգեստ։

Նմանատիպ նյութեր
5847 դիտում
14:42 04-02-2021
Կառավարությունը 5 մլն դրամ տրամադրեց ՀՀԿ-ին, 48 մլն դրամ՝ «Իմ քայլը» դաշինքին, 9 մլն՝ ԼՀԿ-ին, 4 մլն՝ ՀՅԴ-ին
2834 դիտում
13:00 20-02-2020
Կառավարությունը ԿԸՀ-ին կհատկացնի 2,5 մլրդ դրամ, իսկ ոստիկանությանը՝ 234 մլն դրամ
1165 դիտում
20:28 09-02-2023
Կառավարությունը 11,58 մլն դրամ կհատկացնի՝ ազգությամբ հայերին ՀՀ անձնագիր տալու համար պետտուրքը վճարելու համար
Այս բաժնից
700 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
1000 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
625 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան