211652_close_icon
views-count1060 դիտում article-date 14:48 25-10-2018

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը

Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանում առաջիկա ընտրական գործընթացներին առնչվող, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ կարիքների գնահատման առաքելությամբ:

Նմանատիպ նյութեր