901 դիտում
15:41 13-10-2015
Արդարադատության նախարարն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի օրենսդրական աջակցության բաժնի պատվիրակությանը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի օրենսդրական աջակցության բաժնի պետ էլիս Թոմասի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և ՀՀ արդարադատության նախարարության միջև 2014 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրին, որի շրջանակում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հանձն է առել իրականացնել օրինաստեղծ գործընթացի ամբողջական գնահատում՝ ներառելով նաև բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ:
Արդարադատության նախարարն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի օրենսդրական աջակցության բաժնի պետը քննարկել են նաև օրինաստեղծ գործընթացի տարբեր առանձնահատկություններին վերաբերող համատեղ կազմակերպված թեմատիկ սեմինարների ընթացիկ արդյունքներն ու դրանց շրջանակում ստացվելիք առաջարկությունների հետ կապված հետագա գործողությունները:
Նախարարն Էլիս Թոմասի հետ անդրադարձել է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի աջակցությամբ Հայաստանում կարգավորիչ դաշտի բարեփոխումների ճանապարհային քարտեզի մշակմանը, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման ուղղությամբ նախարարության ունեցած տեսլականին:
Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել ՀՀ արդարադատության և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջև համագործակցությունն ու այն խորացնելու, դրա շարունակականությունն ապահովելու պատրաստակամություն հայտնել:
[b]ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
[/b]
Նմանատիպ նյութեր
898 դիտում
13:44 28-10-2014
ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ պատվիրակությանը
1005 դիտում
15:43 03-12-2015
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական խմբի պատվիրակությանը
4547 դիտում
20:40 29-11-2017
ՀՀ փոխարտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը
Այս բաժնից
769 դիտում
11:29 11-01-2025
Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը
850 դիտում
11:15 11-01-2025
1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. քրեական վարույթը հանձնվել է դատարան
715 դիտում
10:42 11-01-2025
Աբովյանի և Նաիրիի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է