Պուտինը և Էրդողանն առանձին հանդիպում կանցկացնեն Սիրիայի շուրջ քառակողմ գագաթնաժողովի շրջանակում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիաի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 27-ին առանձին երկկողմ հանդիպում են անցկացնելու Ստամբուլում Ռուսաստան-Թուրքիա-Ֆրանսիա-Գերմանիա գագաթնաժողովի շրջանակում:
Tass գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, հայտնել Է ՌԴ ԱԳՆ Չորորրդ եվրոպական դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Բուրավովը՝ ելույթ ունենալով «Ռուսաստան և Թուրքիա. բազմապլանային գործընկերության ռազմավարական ուղղությունները» խորհրդաժողովում:
«Ինչպես արդեն հայտնի է, շուտով Ստամբուլում կկայանա մեր նախագահների հանդիպումը բազմակողմ ձևաչափով,-հայտարարել է Բորավովը։
Հավելել է՝ որ դրա շրջանակներում նախատեսվում է նաև անցկացնել Պուտինի ու Էրդողանի առանձին երկկողմ հանդիպումը: