Ռամոսը «Ռեալի» մարզման ժամանակ գնդակով հարվածել է թիմակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը թիմի հերթական մարզման ժամանակ աչքի է ընկել ոչ մարզական պահվածքով:
Ռամոսը դժգոհ է մնացել 21-ամյա կիսապաշտպան Սերխիո Ռեգիլոնի գործողություններից և մոտ տարածությունից գնդակով հարվածել է երիտասարդ ֆուտբոլիստին:
Հիշեցնենք, որ «Ռեալը» բոլոր մրցաշարերում արդեն 5 խաղ անընդմեջ չի կարողանում հաղթանակ տանել: Հոկտեմբերի 23-ին իսպանական թիմը Չեմպիոնների լիգայում հանդիպելու է չեխական «Վիկտորիայի» հետ: