Հարվածել ու ծեծել են «Իմ քայլի» պատգամավորի թեկնածու Մ. Պապիկյանի թիմակցին. ըստ Պապիկյանի՝ հարվածողները «Մենք» դաշինքից են. Tert.am
Այսօր հարձակվել են ու ծեծել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական, թիվ 1 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Մեսրոպ Պապիկյանի թիմի անդամներից մեկին:
[url=https://www.tert.am/am/news/2018/12/06/Menq-my-step/2865845?fbclid=IwAR1mbAKl5nA_upSlpdlgV4JbalL4ykgbIzLk3O0b0E2W9Z7JKiZgglOyEUQ]Tert.am[/url]-ի հետ զրույցում Մեսրոպ Պապիկյանն ասաց, որ իր թիմի անդամը պաստառներ էր փակցնում Նոր Նորքի 6-րդ զանգվածում, երբ նկատել է, որ իր պաստառները փչացնում են, մոտեցել է նրանց, ովքեր դա արել են ու ենթարկվել հարձակման: «Խփել են, ձեռքից հեռախոսը ընկել է գետնին, երեսին են հարվածել: Փառք Աստծո, մարմնական լուրջ վնասվածքներ չի ստացել»,- նշեց Մ. Պապիկյանը:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/06/Menq-my-step/2865845?fbclid=IwAR1mbAKl5nA_upSlpdlgV4JbalL4ykgbIzLk3O0b0E2W9Z7JKiZgglOyEUQ]այստեղ[/url]