Բիզնես միջավայրի բարելավման ռուսաստանյան փորձը հետաքրքիր կլինի ԵԱՏՄ գործընկերների համար. ՌԴ ֆինանսների նախարար
Ռուսաստանը ձևավորել է ճանապարհային քարտեզներ՝ ազգային արդյունաբերության ձևավորման նախաձեռնությամբ հանդես գալու համար: Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/951726.html]Արմենպրես[/url]»-ը, հոկտեմբերի 22-ին Երևանում մեկնարկած «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի պլենար նիստի ընթացքում այս մասին հայտնեց Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:
«Այս նախաձեռնությունները նպատակ ունեն օգնել իրականացնել այն առանցքային միջոցառումները, որոնք թույլ կտային մեզ հանդես գալ ազգային արդյունաբերության ձևավորման նախաձեռնությամբ: Դրա շրջանակում մշակվել է 12 ճանապարհային քարտեզ, որպեսզի հնարավոր լինի լուծել այն ստանդարտների խնդիրները, որոնցում մենք հետ էինք համաշխարհային լավագույն պրակտիկայից: Մենք այս աշխատանքն արել ենք այն բանից հետո, երբ «Ռազմավարական նախաձեռնությունների» կենտրոնը գործարար միջավայրում հարցումներ իրականացրեց: Այսօր մենք ունենք որոշակի ուղղություններ, օրինակ՝ գրանցումը, միացումը հաղորդակցության կամ ենթակառուցվածքների ուղիներին, շինթույլտվության ստացումն ու մի շարք այլ ոլորտներ: Մենք արդեն մտել ենք աշխարհի լավագույն 20-յակ, բացի դրանից մենք այս փորձը տարածում ենք շրջանների վրա, որովհետև բիզնեսն աշխատում է նաև մարզերում: Այդ ընդհանուր աշխատանքից է ձևավորվում ընդհանուր պատկերը գործարարության մասին կոնկրետ երկրներում: Վերջին տարիներին մենք մեր տարածաշրջանների հետ մշակել ենք համանման նախաձեռնություններ և մշտադիտարկում ենք Ռուսաստանում և տարբեր սուբյեկտներում ձևավորվող վիճակը»,- ասաց Սիլուանովը:
Նրա խոսքով՝ ցանկացած պետություն ձգտում է բիզնեսի համար ձևավորել հարմարավետ աշխատանքային պայմաններ: Ռուսաստանը մոտ 6 տարի առաջ դիմել է Համաշխարհային բանկին՝ ներառվելու Doing business վարկանիշին: