3917 դիտում
19:43 21-10-2018
Երևան 2800 միջոցառումների շրջանակում կայացել է «Սիրահարդ եմ, Երևան» խորագրով հեծանվավազքը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի մասնակցությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևան 2800 միջոցառումների շրջանակում մեկնարկել է «Սիրահարդ եմ, Երևան» խորագրով հեծանվավազքը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի մասնակցությամբ
Էրեբունի-Երևան 2800 միջոցառումների շրջանակում անցկացվող հեծանվավազքը մեկնարկել է Երևանի քաղաքապետի մասնակցությամբ:
Ողջունելով մասնակիցներին՝ Հայկ Մարությանը շնորհավորել ու հաջողություններ է մաղթել տոնին ամեն տարի սիրով միացող հեծանվորդներին: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հայկ Մարությանը կոչ է արել հնարավորության դեպքում ավելի ակտիվ զբաղվել սպորտով:
«Հեծանվավազքով վաղուց եմ զբաղվում, և այն իմ սիրելի սպորտաձևն է: Հորդորում եմ բոլորին, որպեսզի ավելի ակտիվ զբաղվեն սպորտով: Իսկ հեծանիվը ոչ միայն սպորտ է, այլև փոխադրամիջոց, որի օգնությամբ կարելի է մաքուր պահել մեր Երևանի մթնոլորտը, լինել առողջ ու նաև մի փոքր բեռնաթափել փողոցները: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի զարգացնենք հեծանվասպորտը:
Հաճախ եմ հեծանվով շրջում Երևանում, սակայն քաղաքապետի պաշտոնում առաջին անգամ է, քանի որ, ցավոք, ժամանակս չէր ներում»,-նշել է Հայկ Մարությանը:
Հարյուրավոր հեծանվորդներ 2800-ամյա Երևանի տոնական մթնոլորտի շունչն ու ջերմությունը զգացել են «Սիրահարդ եմ, Երևան» խորագրով կազմակերպված հեծանվավազքի ընթացքում:
Միջոցառման մասնակիցները քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ իրենց երթը սկսել են Շահումյանի անվան հրապարակից ու խորհրդանշական ավարտի հասցրել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց- թանգարանի տարածքում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3873 դիտում
14:08 21-10-2018
Հայկ Մարությանը առաջնորդել է Երևանի 2800-ամյակին նվիրված հեծանվավազքը
Այս բաժնից
1012 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
991 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր