Հայկ Մարությանը առաջնորդել է Երևանի 2800-ամյակին նվիրված հեծանվավազքը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Շահումյանի հրապարակում մասնակցեց մայրաքաղաքի 2800-ամյա հոբելյանին նվիրված հեծանվավազքին: «[url=https://armenpress.am/arm/news/951629.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ ` լրագրողների հետ ճեպազրույցում Մարությանն նշեց, որ ինքը և իր ընտանիքը հեծանվասպորտը շատ սիրում են և շատ վաղուց են զբաղվում այդ սպորտաձևով:
«Ես հորդորում եմ բոլորին, որպեսզի ակտիվ զբաղվեն սպորտով: Հեծանիվը ոչ միայն սպորտ է, այլ փոխադրամիջոց, որի միջոցով կարելի է մաքուր պահել մեր սիրելի Երևանի փողոցներն ու նաև առողջ լինել, ինչու չէ, մի փոքր էլ բեռնաթափել փողոցները»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ամեն ինչ անելու է, որ սպորտի այս տեսակը զարգանա:
Եվս մեկ անգամ շնորհավորելով համայն հայությանը Երևանի տոնի կապակցությամբ, քաղաքապետը մաղթեց, որ Երևանը միայն գնա առաջ և մյուս 2800-տարիներն էլ ավելի պայծառ լինեն:
«Երևանի 2800-ամյակի լավագույն նվերը համարում եմ Թավշյա հեղափոխությունը»,-նշեց Մարությանը՝ ընդգծելով, որ Երևանը պետք է լինի ջրի քաղաք: «Սա նաև սիմվոլիկ է: Եթե մենք ջրի քաղաք ենք, շատ լավ գիտենք, որ Բաքուն էլ կրակի քաղաքն է, շարունակությունը չասեմ»,- նշեց նա:
Հեծանվասպորտի ֆեդերացիայի կողմից, տոնի առթիվ կազմակերպված հեծանվավազքը գլխավորելու համար, Երևանի քաղաքապետը պարգևատրվեց շնորհակալագրով:
Տեսանյութը՝ [url=https://www.facebook.com/azatutyun/videos/188636515352295/]Ազատութուն Ռադիոկայանի[/url]