3757 դիտում
18:28 04-10-2018
Ամփոփվել է «Էրեբունի-Երևան - 2800» խաղ-մրցույթը. հաղթող թիմերն արժանացել են պատվոգրերի և «Երևան 2800» գիրք-ալբոմների
Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը Երևան քաղաքի պատմության թանգարանի հետ համատեղ «Կրթամշակութային համագործակցություն» ծրագրի շրջանակում անցկացրել է «Էրեբունի-Երևան - 2800» խաղ-մրցույթը: «Երևան դարձած իմ Էրեբունի» կարգախոսով մրցույթին մասնակցել են գրադարանի մասնաճյուղերի պատանի ընթերցողներից կազմված թիմերը: Հարցերն առնչվել են մայրաքաղաքի հիմնադրմանը և պատմությանը:
Երևանի պատմության թանգարանում կազմակերպված եզրափակիչ փուլում հաղթանակի համար պայքարել է երեք թիմ: Մրցույթի հաղթող է դարձել Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մանկական գրականության բաժնի «Խալդի» թիմը: Առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած թիմերն արժանացել են պատվոգրերի և «Երևան 2800» գիրք-ալբոմների: Մասնակից թիմերն էլ խրախուսվել են հավաստագրերով:
Խաղ-մրցույթի հանձնախմբի անդամները շնորհավորել են թիմերին և ընդգծել, որ մայրաքաղաքի 2800-ամյա պատմության մասին գիտելիքների պաշարը սերունդներին փոխանցելը կարևոր առաքելություն է:
[b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]
Նմանատիպ նյութեր
2411 դիտում
16:34 29-11-2022
Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. հաղթող ճանաչված 5 գաղափար արժանացել է դրամական խրախուսանքի
Այս բաժնից
394 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
787 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
733 դիտում
16:23 22-01-2025
Կքննարկենք տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը. Ավինյան