8920 դիտում
15:26 13-10-2018
Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարությունները չեն տուժի ծախսերի կրճատումից. Հայկ Մարության
ՀՀ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի հորդորով Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարությունների ծախսերում կրճատումներ կլինեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքապետի երդմնակալությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Մարությանն ասաց, որ կային միջոցառումներ, որոնք ոչ նպատակային էին այդ տոնի համար: «Այդ կրճատումներից տոնը վստահաբար չի տուժել: Այն լինելու է շատ շքեղ և հետաքրքիր մեր երևանցիների համար»,-ասաց նա:
Հայկ Մարությանը չնշեց, թե որքան գումար է տնտեսվել կրճատումների արդյունքում, բայց վստահեցրեց, որ շատ լավ տնտեսում է եղել քաղաքի համար:
«Կրճատումներ արվել են նաև հաշվի առնելով, որ առջևում ձմեռ է և բավական մեծ ծախսեր կան անելու»,-ասաց քաղաքապետ:
Լրագրողների այն հարցին, թե կրճատումներ սպասվում են արդյոք քաղաքապետարանի աշխատակազմում, Մարությանն ասաց, որ պատրաստ է աշխատել այն մարդկանց հետ, ովքեր ունեն բարձր մասնագիտական հմտություններ:
«Մենք պատրաստ ենք աշխատել այն մարդկանց հետ, ովքեր պատրաստ են նոր Հայաստանի օրենքներով աշխատել և չունեն որևէ խնդիր օրենքի, արդարության հետ: Դա չի նշանակում, որ չեն լինելու փոխարինումներ»,-նշեց նա:
Նա հայտնեց, որ քաղաքապետարանի աշխատակազմում փոփոխություններ սպասվում են շուտով: Հայկ Մարությանը վստահեցրեց, որ դրանց մասին կտեղեկանան բոլորը:
Նմանատիպ նյութեր
3879 դիտում
14:08 21-10-2018
Հայկ Մարությանը առաջնորդել է Երևանի 2800-ամյակին նվիրված հեծանվավազքը
6068 դիտում
20:23 21-10-2018
Քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել Երևանի 2800-ամյակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը
3085 դիտում
21:00 19-03-2020
«Սյոնը» խզել է պայմանագրերը այն ֆուտբոլիստների հետ, որոնք հրաժարվել են աշխատավարձի կրճատումից