ԱՄՆ-ը հերքում է Պուտինի խոսքերը․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ը չի հաստատում Պուտինի հայտարարությունը Սիրիայում Դաեշի կողմից հարյուրավոր պատանդների սպանության մասին: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4621131.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Սիրիայում Դաեշը մահապատժի է ենթարկում հարյուրավոր պատանդների , որոնց թվում են նաև ԱՄՆ-ի ու Եվրոպայի քաղաքացիներ: Վաշինգտոնը չի հաստատել Ռուսաստանի առաջնորդի հայտարարությունը:
Ըստ Պուտինի, ով խոսել է այս առիթով Սոչիում ընթացող Վալդայի միջազգային համաժողովի ընթացքում, Դաեշ-ի զինյալները Դեր Զորի փախստականների ճամբարի վրա հարձակում գործելուց հետո պատանդ են վերցրել շուրջ 700 և սպանել 10 մարդու: Այս տարածքը գտնվում է ամերիկյան զինվորականների վերահսկողության ներքո:
ԱՄՆ-ի պաշտոնական աղբյուրները հաստատել են, որ Դեր Զորի ճամբարի վրա եղել է հարձակում, սակայն ընդգծել, որ Ռուսաստանի նախագահի հայտարարության մնացած մասը չի հաստատվել: Պենտագոնը նաև հերքել է ռուսական կողմի այն պնդումը, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները չեն կարողացել ապահովել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքի անվտանգությունը: