1463 դիտում
09:49 30-09-2022
Պետքարտուղարությունը հերքում է ռուսական գազատարի առնչությամբ ԱՄՆ-ին ուղղված մեղադրանքները․ «Ամերիկայի ձայն»
Պետքարտուղարությունը հերքել է այն պնդումները, թե ԱՄՆ-ը կարող է կանգնած լինել Բալթիկ ծովում ռուսական գազատարների ենթադրյալ դիվերսիայի հետևում։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
«Այն միտքը, որ Միացյալ Նահանգները որևէ կերպ ներգրավված է այս խողովակաշարերի ակնհայտ դիվերսիայի մեջ, անհեթեթություն է», - ասել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: «Սա ոչ այլ ինչ է, քան ռուսական ապատեղեկատվություն, որին հենց այդպես էլ պետք է վերաբերվել»:
Փրայսը նաև մեկնաբանել է Ուկրաինայում ռուսական միջուկային զենքի կիրառման հնարավոր սպառնալիքը։
«Երբ խոսքը վերաբերում է Ուկրաինայում Ռուսաստանի կողմից միջուկային զենքի պոտենցիալ կիրառման անկանխատեսելի ծրագրերին, մենք շատ պարզ ենք ասել, թե ինչ ազդեցություն այն կունենա Ռուսաստանի վրա, եթե դա տեղի ունենա», - ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը:
«Մենք օգտագործեցինք մի քանի ածականներ: Մենք հայտարարել ենք, որ Ռուսաստանի համար հետեւանքները կլինեն աղետալի, լուրջ, ուժեղ, խորը։ Այդ բոլոր խոսքերը ճշգրիտ են»,- նշել է Փրայսը: Մենք հավատարիմ ենք այս բոլոր որակումներին: Մենք հրապարակայնորեն և մասնավոր կերպով հայտնել ենք ռուսական կողմին, որ հետևանքները կլինեն իրական և արտասովոր»։
ՆԱՏՕ-ն իր հերթին հայտարարել է ենթակառուցվածքների վրա ցանկացած կանխամտածված հարձակմանը պատասխանելու պատրաստակամության մասին
ՆԱՏՕ-ի դաշինքը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում գազի արտահոսքը, ամենայն հավանականությամբ, դիվերսիայի արդյունք է։
«Բալթիկ ծովի միջազգային ջրերում «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներին հասցված վնասը խորը մտահոգություն է առաջացնում։ Ներկայում առկա ողջ տեղեկատվությունը ցույց է տալիս, որ դա դիտավորյալ, անխոհեմ և անպատասխանատու դիվերսիաների արդյունք է», - ասված է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ:
Դաշինքը մտահոգություն է հայտնել, որ արտահոսքերը վտանգում են բեռնափոխադրումները և վնասում շրջակա միջավայրին:
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պատրաստ է արձագանքել դաշնակիցների կրիտիկական ենթակառուցվածքի վրա ցանկացած կանխամտածված հարձակմանը։

Նմանատիպ նյութեր
7511 դիտում
14:15 06-10-2017
Իրանը հերքում է թրաֆիքինգի մասին իրեն ուղղված ԱՄՆ-ի մեղադրանքները
2940 դիտում
09:01 26-02-2021
ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստանում տեղի ունեցածը չի որակում «հեղաշրջման փորձ»․ «Ամերիկայի ձայն»
1790 դիտում
09:01 16-07-2021
ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է ԼՂ խնդրին վերաբերող հարցերին․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը