3665 դիտում
21:43 19-10-2018
Նիդերլանդների Թագավորության դատական խորհրդի պատվիրակությունն այցելել է Արդարադատության ակադեմիա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Բարձրագույն դատական խորհրդի հրավերով` Հայաստանում գտնվող Նիդերլանդների Թագավորության դատական խորհրդի պատվիրակությունը`Կենտրոնական տրիբունալի նախագահ Թաքվոր Ավեդիսյանի գլխավորությամբ, այցելեց Արդարադատության ակադեմիա՝ տեղում ծանոթանալու ակադեմիայում ուսուցման կազմակերպման գործընթացին:
Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը կարևորեցնման հանդիպումներն ու հետագա համագործակցությունը`դատական իշխանության արդյունավետության բարձրացման տեսանկյունից:
Հոլանդիայի Դատական խորհրդի անդամ Թաքվոր Ավեդիսյանը, ընդհանրություններ նկատելով ուսումնական գործընթացի կազմակերպման հայկական և հոլանդական մոդելների միջև, նկատեց, որ Հոլանդիայում ներդրված է «ուսուցում պրակտիկայի միջոցով» մոդելը, երբ ուսումնառության ժամանակի 70%-նունկնդիրներն անցկացնում են գործնական պարապմունքի և պրակտիկայի տեսքով, իսկ մնացած 30%-ը` տեսական։ Նա կարևորեց նաև«մամլո դատավորի» ինստիտուտի դերը՝ դատական գործընթացների թափանցիկության տեսանկյունից:
«Դատավորի, դատախազների թեկնածուներին և, առհասարակ, վերապատրաստվողներին տալիս ենք ոչ միայն անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ, այլև ծանոթացնում ենք հաղորդակցության հմտություններին, քանզի դատարաններում շատ են տեսախցիկները, և նրանք պետք է ճիշտ կազմակերպեն նաև մամուլի, ինչպես նաև վարույթի մասնակիցների հետ հաղորդակցման գործընթացը: Դատական իշխանության արդյունավետության առումով դատարանների անկախության կողքին նույնքան կարևորում ենքնաև թափանցիկությունն ուհանրային վստահությունը, քանի որ հենց հետադարձ կապի շնորհիվ կարելի է ձեռք բերել ներքին և արտաքին անկախություն»,- նշեց Թաքվոր Ավեդիսյանը:
Անահիտ Մանասյանը նշեց, որ իրենք նկատի կունենան հոլանդական ուշագրավ փորձը` հետագա ուսումնական ծրագրեր մշակելիս:
Հանդիպման ավարտին հյուրերի համար շրջայց կազմակերպվեց Ակադեմիայում:
ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2487 դիտում
12:20 18-10-2018
Նիդերլանդների Թագավորության դատական խորհրդի պատվիրակությունն այցելել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ
1054 դիտում
19:04 09-02-2016
Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին
Այս բաժնից
685 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2011 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
916 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց