2694 դիտում
15:48 19-10-2018
Ինգուշեթիայի ՍԴ-ն կքննի Չեչնիայի հետ սահմանների մասին աղմկահարույց համաձայնագրի սահմանադականությունը
Ինգուշեթիայի Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 25-ին կստուգի Չեչնիայի հետ սահմանների մասին աղմկահարույց համաձայնագրի սահմանադականությունը, ասվում է գերատեսչության կայքում:
Նման պահանջով դատարան է դիմել Ինգուշեթիայի խորհրդարանի պատգամավորների խումբը:
Ավելի վաղ Ինգուշեթիայի Սահմանադրական դատարանն արդեն բացասական գնահատական է տվել օրինագծին՝ վճռելով, որ համաձայնագիրը կարող է հաստատվել միայն հանրաքվեի արդյունքներով: Այդուհանդերձ հոկտեմբերի 16-ին Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Ինգուշեթիայի և Չեչնիայի վարչական սահմանների մասին պայմանագիրն ուժի մեջ է մտել:
Փաստաթուղթը ստորագրվել է սեպտեմբերի 26-ին երկու հանրապետությունների ղեկավարների՝ Յունուս-բեկ Եվկուրովի և Ռամզան Կադիրովի միջև: Փաստաթուղթը բողոքի աննախադեպ ալիք է բարձրացրել ինգուշների շրջանում՝ հանգեցնելով զանգվածային ցույցերի:
Ինգուշեթիայի բնակիչները, մասնավորապես, դժգոհ են, որ փաստաթուղթն ամրագրում է Խորհրդային Միության փլուզումից հետո Չեչնիայի ու Ինգուշեթիայի միջև կռվախնձոր դարձած Սունժայի շրջանը, որը մաս է կազմում միաժամանակ երկու հանրապետությունների վարչական տարածքներին:
Ինգուշեթիայի բնակիչները պնդում են, որ փաստաթղթով բավարարվել են միայն Գրոզնիի պահանջները:
Նմանատիպ նյութեր
1969 դիտում
18:13 22-08-2014
Ավելի լավ կլինի Չեչնիան միավորվի Ղրիմի, քան` Ինգուշեթիայի հետ. Ռ. Կադիրով
9265 դիտում
16:57 25-11-2017
ՌԴ Ինգուշեթիայի 121-ամյա բնակիչը տեսողությունը վերականգնելու նպատակով վիրահատության է ենթարկվել
103790 դիտում
19:37 03-11-2019
Մոսկվայում քիլերը սպանել է Ինգուշեթիայի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյային և նրա եղբորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1195 դիտում
19:08 12-11-2024
Հաագայի դատարանը մերժեց Բաքվի ներկայացրած նախնական առարկությունները
1108 դիտում
18:19 12-11-2024
COP29-ի շրջանակներում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը
946 դիտում
15:09 12-11-2024
ԱՊՀ երկրների ՊՆ-ները 2025-ին կանցկացնեն ավելի քան 120 համատեղ միջոցառում