ՌԴ Ինգուշեթիայի 121-ամյա բնակիչը տեսողությունը վերականգնելու նպատակով վիրահատության է ենթարկվել
ՌԴ Ինգուշեթիայի 121-ամյա բնակիչը տեսողությունը վերականգնելու նպատակով վիրահատության է ենթարկվել: Այս մասին հայտնում է «Интерфакс-Юг»-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ վիրահատությունը հաջող է անցել և ՌԴ-ում ամենատարեց՝ Ապաս Ալիևը արդեն կարող է տեսնել:
Նախկինում նա բողոքում էր, որ չի կարողանում կարդալ ղուրանը:
Նշվում է, որ նա ծնվել է 1896թ.-ի մարտի 1-ին:
Ըստ Գինեսի ռեկորդներրի գրքի՝ 121-ամյա Ա. Ալիևը Ռուսաստանում ամենատարեց տղամարդն է ճանաչվել: