Ավելի լավ կլինի Չեչնիան միավորվի Ղրիմի, քան` Ինգուշեթիայի հետ. Ռ. Կադիրով
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ նախընտրում է միանալ Ղրիմին կամ Կրասնոդարի երկրամասին, քան` Ինգուշեթիային: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը:
«Ես առաջին ընդդիմացողն եմ այդպիսի միացմանը: Երբ այդ գաղափարը առաջ եկավ դեռևս մի քանի տարի առաջ, ես կտրականապես հանդես եկա անգամ հարցի բարձրացման դեմ»,- հայտնել է Կադիրվը:
Նրա խոսքով` Ինգուշեթիայի հետ միացումը տարածաշրջանին չի բերի ոչ մի օգուտ, այլ հակառակը` հավելյալ խնդիրներ կառաջացնեն:
«Եթե միանալ, ապա հարուստ Կրասնոդարի երկրամասի կամ մեծ հեռանկարներ ունեցող Ղրիմի հետ»,- նշել է նա: