4291 դիտում
14:54 18-10-2018
Ցմահ ազատազրկված անձինք իրավունք ունեն օգտվելու պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորությունից․ նախարար
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտնում է, որ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել ցմահ դատապարտված անձ: Այս մասին Արտակ Զեյնալյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում:
«16.10.2018թ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, աննախադեպ որոշում կայացրեց՝ դատարանի դահլիճից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելով ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Օգանեսյանին։
Երևույթն, իրոք, աննախադեպ է ու ողջունելի, քանի որ առաջինը՝ ՔԿՀ-ի կողմից առաջին անգամ ցմահ դադապարտյալին տրվել էր դրական նկարագիր, երկրորդ՝ տարիներ շարունակ որևէ ցմահ ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ դատարանը նման որոշում չէր կայացրել և երրորդ՝ անձն ազատվել է պատժի կրման տարիների ընթացքում դրսևորած պատշաճ վարքագծի համար։
Սա է մեր Կառավարության այս ոլորտում որդեգրած քաղաքականությունը․ ցմահ ազատազրկված անձինք, պատժի կրման ընթացքում օրինակելի վարքագիծ դրսևորելու արդյունքում, ևս իրավունք ունեն օգտվելու պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորությունից։ Վստահ եմ՝ սա այս թեմայով իմ առաջին և ո՛չ վերջին անդրադարձն է լինելու»։
Նմանատիպ նյութեր
3494 դիտում
15:10 23-11-2021
«Դրոյի գործով» ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել
5098 դիտում
17:08 29-03-2018
Պրոբացիայի ծառայությունը կներգրավվի պայմանական վաղաժամկետ ազատման որոշման սկզբնական փուլում
Այս բաժնից
1000 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1012 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք