211652_close_icon

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել. ArmLur

views-count3664 դիտում article-date 11:29 23-07-2025
Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը, որը 29 տարի անազատության մեջ է, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել:

Այս մասին հայտնում է ArmLur-ը:

Նրա մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։

Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինիս տանը:

2003-ին, երբ մահապատիժը Հայաստանում չեղարկվել է, Մհեր Ենոքյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Ենոքյանն մշտապես հայտնել է, որ պայքարել է արդարության համար։ Նա պնդել է՝ սպանության համար մեղավոր չէ։

Նմանատիպ նյութեր