Համաներումն այս իրավիճակում կարող է դրական նշանակություն ունենալ․ ՄԻՊ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը համաներման դրական ու բացասական կողմերի մասին զրուցեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:
[b]- Պարոն Թաթոյան, որպես մարդու իրավունքների պաշտպան՝ կնշե՞ք համաներման դրական և բացասական կողմերը, հասարակության շրջանում ներքին անհանգստություն կա:[/b]
֊ Մտավախություն կա, եթե այն նախապես հրապարակվի: Բայց եթե համաներումը մտածված քաղաքականության սկզբունքների արդյունք է, դա կարող է ունենալ դրական նշանակություն, և այսօր հանրային ակնկալիքը իհարկե կա այդ առումով:
[b]- Դուք ծանոթացե՞լ եք համաներման նախագծին:[/b]
֊ Համաներման նախագծի կոնկրետ տեքստին ես ծանոթ չեմ, երբ լինի տեքստը, նոր կհասկանանք:
[b]- Այսինքն՝ տեքստին ծանոթանալուց հետո՞ պարզ կլինի, թե ինչ վտանգներ կան և ինչ լայնածավալ համաներման մասին են խոսում:[/b]
֊ Իհարկե, այն, որ համաներումը այս իրավիճակում կարող է դրական նշանակություն ունենալ, ես համաձայն եմ այդ կարծիքին, բայց ինչ վերաբերում է այս համաներման կոնկրետ ծավալներին, կարգավորման ենթակա հարցերին, դա հնարավոր կլինի ասել, երբ հրապարակվի տեքստը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]