ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում հանդես եկավ հայտարարությամբ, որում ներկայացրեց վարչապետի պաշտոնից իր հրաժարականը։
Այսօր՝ առավոտյան, Կառավարության նիստի ժամանակ, վարչապետը հայտարարել էր, որ երեկոյան հանդես կգա կարևոր հայտարարությամբ։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուտափույթ անցկացման համար պատրաստվում է հրաժարական տալ մինչև հոկտեմբերի 16-ը, այդ դեպքում ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին կամ 10-ին:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/10/16/Pashinyan/2819953]այստեղ[/url]