211652_close_icon
views-count4300 դիտում article-date 13:33 11-10-2016

«Ես դուրս եմ գալիս ՀՀԿ-ից, մտնում եմ ակտիվ քաղաքականություն». Վիկտոր Դալաքյանը հրաժարական տվեց. tert.am

Ազգային ժողովում նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալաքյանը լքում է Հանրապետական կուսակցությունն ու մտնում ակտիվ քաղաքականություն, հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2016/10/11/Dalakyan/2159486]tert.am[/url]-ը։ Այսօր լրագրողների հետ զրույցում Վիկտոր Դալաքյանը հայտարարեց, որ հրաժարական է տալիս ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի ու ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոններից: Բացի դրանից՝ Դալաքյանը նշեց, որ ինքը դուրս է գալիս ՀՀԿ-ից, հայտարարում է, որ այսուհետ վերադառնում է ակտիվ քաղաքականություն ու ակտիվորեն մասնակցելու է 2017 թ. Խորհրդարանական ընտրություններին: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2016/10/11/Dalakyan/2159486]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր