211652_close_icon
views-count5592 դիտում article-date 16:04 20-11-2020

Բոլորին կոչ եմ անում դուրս գալ փողոց և հասնել նրան, որ վարչապետի աթոռն ապօրինի զբաղեցրած Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա. Արա Սաղաթելյանին բերման ենթարկեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am

Ես մասնակցում եմ ակցիային, որովհետև համարում եմ, որ յուրաքանչյուր գիտակից քաղաքացի պետք է բարձրացնի իր բողոքի ձայնը: Այս մասին Բաղրամյան պողոտայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիայի ընթացքում [url=https://www.tert.am/am/news/2020/11/20/Ara-saghatelyan/3448009?fbclid=IwAR1noMyzPlCSTiaL7hbzIoedEZEwBn_BoFoGqr4X_WijDIhPPGFyx1LlMqk]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար, Արա Սաղաթելյանը, որը ակցիայի մեկնարկին բերման ենթարկվեց: «Այս դավաճանական գործողությունների հետ կապված յուրաքանչյուր քաղաքացի պետք է այսօր դուրս գա փողոց և իր քաղաքացիական դիրքորոշումն արտահայտի, քանի որ կնքված պայմանագիրը, բացի նրանից, ինչ մենք ունենք, նաև շատ բարդ հետևանքներ է ունենալու ՀՀ-ի և հայ ժողովրդի համար, որովհետև գալիք դժբախտությունները, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից միջազգային դատարաններում ներկայացված հայցերը բերելու են նրան, որ այս ժողովուրդն ապրելու է թշվառ և աղքատ»,-ասաց նա: Նա կոչով դիմեց ժողովրդին՝ ասելով. «Ես բոլորին կոչ եմ անում դուրս գալ փողոց և հասնել նրան, որ վարչապետի աթոռն ապօրինի զբաղեցրած Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, այնուհետև ձևավորվի ժամանակավոր կառավարություն և ստեղծվի իրավիճակ, երբ մասնագետները կարողանան շտկել, ինչ հնարավոր է կնքված փաստաթղթից»,-ասաց նա: Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/11/20/Ara-saghatelyan/3448009?fbclid=IwAR1noMyzPlCSTiaL7hbzIoedEZEwBn_BoFoGqr4X_WijDIhPPGFyx1LlMqk]սկզբնաղբյուր[/url] կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր