6756 դիտում
09:30 16-10-2018
Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել․ սպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի ժամանակ սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Եվ այս պարագայում դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իսկ ահա արդեն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Սահմանադրությունում հետաքրքիր լուծումներ են թաքնված:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընտրություններից հետո գործելու է Սահմանադրության 149-րդ հոդվածը, որը սահմանում է. «Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին»:
Իսկ սա նշանակում է, որ եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքները լինեն Երևանի ավագանու ընտրությունների պես ակնհայտ տարբերությամբ, ապա մեծամասնության թեկնածուն, այս դեպքում՝ Նիկոլ Փաշինյանը, իրավունքի ուժով է դառնալու ՀՀ վարչապետ, ճիշտ այնպես, ինչպես և Հայկ Մարությանը դարձավ Երևանի քաղաքապետ՝ առանց ավագանիների կողմից ընտրության»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7276 դիտում
11:40 18-06-2018
Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել
10370 դիտում
12:20 27-06-2018
ՀՀ կառավարությունն արտահերթ դռնփակ նիստ է հրավիրել. օրակարգում 2 հարց է
2447 դիտում
17:51 26-07-2019
Չեղարկվել է նաեւ հուլիսի 29-ի՝ նույն ընկերության Հուրգադա-Երևան չվերթը. Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել
Այս բաժնից
1252 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2305 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»