Հունան Պողոսյանը կնշանակվի Սյունիքի մարզպետ
Հոկտեմբերի 16-ին կայանալիք կառավարության արտահերթ նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է մարզպետերի նշանակումը։ Այդ մասին տեղեկացնում է կառավարության [url=https://www.e-gov.am/sessions/]պաշտոնական կայքը[/url]։
Ըստ օրակարգի՝ քննակվելու է Հունան Պողոսյանին՝ Սյունիքի, Դավիթ Գևորգյանին՝ Արագածոտնի, Համբարձում Մաթևոսյանին՝ Արմավիրի մարզպետ նշանակելու հարցը։
Առաջարկվելու է նաև հրավիրել ԱԺ արտահերթ նիստ։