Բավարական կոնցեռնը հրապարակել է ապագա BMW X7–ի լուսանկարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Բավարական BMW կոնցեռնը պատրաստվում է X7 ամենագնացի շնորհանդեսին և հրապարակել է նոր մոդելի լուսանկարը:
CLAR մոդուլային հարթակի հիման վրա ստեղծված մեքենայի շնորհանդեսը տեղի կունենա ընթացիկ ամսվա կեսին:
Հայտնի է, որ մեքենան ավելի խոշոր է X5-ից:
Ամենագնացը համալրված կլինի 3 և 4.4 լիտր աշխատանքային ծավալով բենզինային, ինչպես նաև 3 լ աշխատանքային ծավալով դիզելային շարժիչներով: