Բավարական կոնցեռնը ներկայացրել է նոր BMW X7-ի պաշտոնական լուսանկարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Bimmerpost կայքում հրապարակվել են բավարական BMW կոնցեռնի երբևէ ստեղծած ամենամեծ ամենագնացի՝ BMW X7-ի հայեցակարգի առաջին պաշտոնական լուսանկարները:
Նորույթի պրեմիերան կկայանա Ֆրանկֆուրտում մեկնարկելիք միջազգային ավտոսրահում:
Հայտնի է, որ մոդելը կկառուցվի X5-ի երկարացված մոդելի վրա, սակայն կունենա միայն իրեն հատուկ առանձնահատկություններ:
Մոդելը վաճառքում կհայտնվի արդեն 2018թ.-ին՝ 4 և 7 տեղանոց սրահով՝ V8 և V12 շարժիչներով: