«Մանչեսթեր Սիթին» Մեսիին առաջարկել է 3 անգամ ավելի բարձր աշխատավարձ, սակայն վերջինս հրաժարվել է
«Մանչեսթեր Սիթիի» նախագահ Հալդոն ալ Մուբարաքը պատմել է, որ փորձել են ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին:
«Մենք Պեպ Գվարդիոլային խնդրեցինք խոսել նրա հետ: Մենք Մեսիին առաջարկել էինք երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ, քան՝ «Բարսելոնայում» է: Սակայն նա մերժեց առաջարկը», ասել է ալ Մուբարաքը:
Գվարդիոլայի ղեկավարությամբ Մեսին խաղացել է 2008-2012 թվականներին:
Այս տարվա հունվարին հայտնի դարձավ, որ «Բարսելոնայում» Մեսիի աշխատավարձը կազմում է տարեկան 104 մլն եվրո: