ԱՄՆ-ն ստույգ չգիտի՝ Հյս. Կորեան արտադրո՞ւմ է, արդյոք, նոր հրթիռներ. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ չի կարող ստույգ հաստատել Փհենյանի միջուկային ծրագրի դադարեցումը, հայտնում է Ria Novosti-ն։
CBS հեռուստաալիքի տված հարցազրույցի ժամնա հաղորդավարուհին ասել է. «Ասում են, թե նրանք չեն ազատվել ոչ մի մարտագլխիկից և որ, միգուցե, նրանք էլ ավելի շատ հրթիռներ են արտադրում»:
Ի պատասխան՝ Դոնալդ Թրամփն ասել է. «Ես կարող եմ ձեզ ասել, որ նրանք փակում են զինափորձարանները։ Մենք իրականում չգիտենք: Բայց նրանք հրթիռներ չեն փորձարկել և միջուկային փորձարկումներ էլ չեն եղել»,- հավելել է ԱՄՆ-ի նախագահը։