Ավելի քան 1000 տաղավար. Արցախում աճեցրած արևադարձային մրգերը զարմացրել են այցելուներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված, կազմակերպվել է «Բերքի տոն»:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ տոնավաճառին Արցախի բոլոր շրջանները, և ՀՀ-ում ու ԱՀ-ում գործող մի շարք ընկերություններ ներկայացրել և վաճառքի են հանել իրենց արտադրանքը:
Բերքն ու բարիքն օրհնել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Տոնավաճառի ընթացքում նախատեսվում են նաև հետաքրքիր անակնկալներ՝ «Լավագույն շրջան», «Լավագույն վերամշակող կազմակերպություն», «Լավագույն մշակութային կատարում» և «Ամենացածր գին» անվանակարգերով մրցույթի տեսքով: Վերջին անվանակարգն ավելացել է այս տարի: Այդ նպատակով ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք արձանագրում են նախապես համարակալված բոլոր տաղավարների գները: Ամենացածր գներ առաջարկող երեք տաղավարներ արժանանալու են թանկարժեք նվերների: