211652_close_icon
views-count3541 դիտում article-date 18:29 09-11-2016

Նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ ներկրվող ցիտրուսային մրգերը 21,2-3,1% գնանկում են ունեցել. Գուրգեն Մարտիրոսյան

ՀՀ ԱՎԾ նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանն այսօր մամուլի ասուլիսին, անդրադառնալով գնային փոփոխություններին, հայտնեց, որ հոկտեմբերին միրգ-բանջարեղենի գները, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աճել են: «Մրգատեսակները հիմնականում ունեցել են բարձր գնաճ՝ 4,7-58,2 տոկոս, սակայն ներկրվող ցիտրուսային մրգերն ունեցել են գնանկում՝ 21,2-3,1 տոկոս»,- ասաց նա և նշեց, որ աճել են լոլիկի, վարունգի, կանաչ պղպեղի գները, սմբուկի գինը նվազել է երկու անգամ, նվազել են նաև նաև կաղամբի, գազարի, բողկի, կարտոֆիլի գները: Գուրգեն Մարտիրոսյանն ասաց, որ կարտոֆիլի գինը 2016 թվականին էականորեն ցածր է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում և նույնիսկ նախորդ ամսվա համեմատ վեց տոկոս նվազել է: Անդրադառնալով վառելիքի շուկային, Գուրգեն Մարտիրոսյանն ասաց. «Վերջին մեկ ամսում բենզինի գները նվազել են 3,2 տոկոսով, դիզելային վառելիքինը՝ 1,7 տոկոսով, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ բենզինի գնանկումը կազմել է 14,7 տոկոս, իսկ դիզելային վառելիքինը՝ 20,8 տոկոս»:

Նմանատիպ նյութեր