ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ռազմաբազայում «Մայքլ» փոթորիկը մի քանի F-22 Raptor կործանիչներ է վնասել
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում՝ Թինդալ ռազմաբազայում, «Մայքլ» փոթորիկը մի քանի F-22 Raptor կործանիչներ է վնասել: Այս մասին հայտնում է Air Force Times-ը:
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը հայտնել է, որ կործանիչները բազայի տարածքում գտնվել են տեխնիկական սպասարկման նպատակով, որտեղ էլ վնասվել են ուժգին փոթորկից:
Աղբյուրի տեղեկություններով՝ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները դեռևս չեն կարողանում գնահատել նյութական վնասի չափը, քանի որ այս պահին բազայի տարածք անվտանգ մտնել դեռ հնարավոր չէ: