ԱՄՆ-ն Եվրոպայում կտեղակայի հավելյալ F-22 Raptor կործանիչներ
Միացյալ Նահանգները ծրագրում է Եվրոպայում հավելյալ 4 միավոր F-22 Raptor կործանիչներ տեղակայելու մասին, որը կիրականացվի ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ անվտանգության ամրապնդման նախաձեռնության շրջանակներում և Ուկրաինայի իրավիճակի հետ կապված, հաղորդում է Tass գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ Ռազմաօդային ուժերի հրամանատար Դեբորա Լի Ջեյմսին:
ԱՄՆ-ն նշված կործանիչները հիմնականում կիրառում է Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին հգարվածելու համար:
F-22-ը ներկա պահին առաջին ու միակ 5-րդ սերնդի կործանիչն է: Այն նաև ամենաթանկ կործանիչն է աշխարհում: