Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է. բժիշկները նրա վիճակը գնահատել են միջին ծանրության
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 83-ամյա Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է. նա գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Ինչպես հայտնում է Tass գործակալությունը, տեղեկությունը հայտնել է դերասանի պաշտպան Եվգենիյ Պարֆենովը:
Նրա խոսքով՝ բժիշկները Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
«Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանը գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում է, նրա վիճակը բժիշկների կողմից գնահատվել է միջին ծանրության, բայց կայուն», ասել է պաշտպանը:
Վերջինս դերասանի ախտորոշումը չի հայտնել, նշելով, որ դա բժշկական գաղտնիք է: