6130 դիտում
12:49 13-10-2018
Հայկ Մարությանը երդվեց գործել ի բարօրություն Երեւանի բնակիչների
Երեւանի ավագանու' նոյեմբերի 13-ին գումարած հանդիսավոր նիստում տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`հանդիսավոր նիստին մասնակցում են Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, Երեւանի պատվավոր քաղաքացիներ, պետական, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ:
Համաձայն Երեւանի ավագանու կանոնակարգի 124-րդ կետի՝ նիստը վարում էր ավագանու ավագ անդամ Լիլիթ Պիպոյանը: Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը երդվեց քաղաքապետի լիազորությունները իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երեւանի ավագանու որոշումները, ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել Երեւանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երեւանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:
Համաձայն Երեւանի ավագանու կանոնակարգի 125-րդ կետի՝ Երեւանի քաղաքապետի երդման ստորագրված տեքստն ի պահ հանձնվեց Երեւան քաղաքի թանգարանին: Երեւանի, ավագանու անդամ Արթուր Իսպիրյանն ու Երևանի պատվավոր քաղաքացի Տիգրան Մանսուրյանը Երեւանի քաղաքապետի խորհրդանիշ հանդիսացող լանջաշղթան' հայոց տասներկու մայրաքաղաքաների անվանատառերով, հանձնեցին նորընտիր քաղաքապետին:
Նմանատիպ նյութեր
2958 դիտում
14:08 11-07-2020
Ո՞ւր է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը. ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտե
26330 դիտում
09:53 22-10-2020
Երեւանի կամավորական ստորաբաժանումը կգլխավորի Հայկ Մարությանը
3317 դիտում
19:56 23-12-2021
Հայկ Մարությանը հրաժեշտ է տվել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմին
Այս բաժնից
385 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
508 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
943 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը