Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահները քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը և կապերի խորացմանն առնչվող հարցեր:
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանն Արցախում է՝ մասնակցելու ԼՂՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: