Դատարանը 2 ամսով կալանավորեց «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայի Տվերի շրջանի դատարանը Ռուսաստանի հավաքականի և «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինին որպես խափանման միջոց 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց:
Ֆուտբոլիստը Մոսկվայի կենտրոնում երկու ծեծկռտուքների քրեական գործով կասկածյալ է:
Կոկորինը «Կրասնոդարի» կիսապաշտպան Պավել Մամաևի և մի խումբ այլ անձանց հետ հոկտեմբերի 8-ի վաղ առավոտյան [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/09/1107226/]ծեծի էր ենթարկել[/url] վարորդ Վիտալի Սոլովչուկին, իսկ այնուհետև՝ Մոսկվայի առևտրի վարչության պետերից Դենիս Պակին:



