2516 դիտում
19:38 10-10-2018
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բուենոս Այրեսի Մխիթարյան վարժարանի սաներին
Հոկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Բուենոս Այրեսի (Արգենտինա) Մխիթարյան վարժարանի մի խումբ սաների` առաջնորդությամբ Հայաստանում Մխիթարյան կենտրոնի տնօրեն Հայր Եղիա վարդապետ Քիլաղպյանի: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Նորին Սրբությունն իր հայրական սերն ու օրհնությունը բերեց պատանիներին` ուրախություն հայտնելով համայն հայության նվիրական սրբավայր նրանց այցի առիթով:
Արգենտինացի ուխտավորների հետ զրույցում Վեհափառ Հայրապետը գնահատանքով անդրադարձավ Մխիթարյան վարժարանի ուսուցիչների նվիրյալ և նախանձախնդիր աշխատանքին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատեց նաև, որ Հայրենիք այցը ավանդույթ է դառնում` նպաստելով, որ Հայաստանին միայն դասագրքերից ծանոթ աշակերտներն իրականում հաղորդ դառնան հայ ժողովրդի ավանդույթներին ու սրբություններին:
Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ այցը հավասարապես խանդավառությամբ պիտի լցնի վարժարանի ոչ միայն հայ, այլև օտարազգի սաների հոգիները:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ զրույցում պատանի ուխտավորները նաև պատմեցին իրենց տպավորությունների մասին, տեղեկություններ փոխանցեցին իրենց կրթական հաստատության, հետաքրքրությունների և ընտանիքների վերաբերյալ:
Նորին Սրբությունը սաներին մաղթեց բարի կեցություն, ուրախ, ոգեշնչող և հոգևոր ապրումներով հարուստ օրեր Հայաստանում:
Նմանատիպ նյութեր
1528 դիտում
16:00 24-09-2017
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բուենոս Այրեսի Մխիթարյան վարժարանի սաներին
2125 դիտում
16:52 05-09-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բուենոս Այրեսի Մխիթարյան վարժարանի սաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
721 դիտում
18:01 15-09-2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բուենոս Այրեսի ՀԲԸՄ «Մարի Մանուկյան» վարժարանի սաներին
Այս բաժնից
598 դիտում
15:32 01-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
448 դիտում
15:18 01-05-2024
Այն մարդիկ, որոնք կասեն՝ թե մենք Ռուսաստանի շպիոններ ենք, նիկոլական ուղղորդված պրոպագանդա է․ Հայկ Մարության
499 դիտում
15:07 01-05-2024
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը