1072 դիտում
18:01 15-09-2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բուենոս Այրեսի ՀԲԸՄ «Մարի Մանուկյան» վարժարանի սաներին
Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է Բուենոս Այրեսի (Արգենտինա) Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Մարի Մանուկյան» վարժարանի ավարտական լսարանի սաներին։
Վեհափառ Հայրապետը, իր հայրական օրհնությունը բաշխելով աշակերտներին, ուրախությամբ ընդգծել է, որ գեղեցիկ ավանդույթ է դարձել վարժարանի ավարտական լսարանի սաների այցելությունը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն է բերել ՀԲԸՄ-ի պատասխանատուներին և վարժարանի տնօրինությանը նման նախաձեռնության համար։
Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ Հայաստան այցելությունը կսնի ու կզորացնի հայրենասիրության այն հունդերը, որոնք վարժարանի մանկավարժները սերմանել են սաների սրտերում։
Իր խոսքում Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանում ու Արցախում առկա դժվարին կացությանը, Արցախում ստեղծված հումանիտար աղետին՝ ընդգծելով արցախահայության քաջարի և աննկուն ոգին, որով դիմագրավում են առկա փորձությունները։
Հայոց Հայրապետը կարևորել է նաև Սփյուռքի ազգային կառույցների ջանքերը Արցախին օգնելու և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ։
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերհիշել է Արգենտինա կատարած Հովվապետական այցելության շրջանակներում իր այցը ազգային կառույցներ և կրթական հաստատություններ՝ գնահատելով արգենտինահայ գաղութի կազմակերպվածությունն ու ազգային արժեքների նկատմամբ նախանձախնդրությունը: Այս առնչությամբ Նորին Սրբությունը հորդորել է ուխտավոր հայորդիներին լինել ազգասեր ու եկեղեցանվեր, վառ պահել ազգային գիտակցությունն ու ոգին և իրենց նպաստը բերել համայնքային կյանքի զորացմանը։
Վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանել է սաների հարցերին, որոնք վերաբերում էին արցախյան հակամարտության կարգավորմանն ի նպաստ Հայ Եկեղեցու գործադրած ջանքերին և արցախահայության համար իրականացվող մարդասիրական ծրագրերին։

Նմանատիպ նյութեր
1846 դիտում
16:00 24-09-2017
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բուենոս Այրեսի Մխիթարյան վարժարանի սաներին
2780 դիտում
19:38 10-10-2018
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բուենոս Այրեսի Մխիթարյան վարժարանի սաներին
2455 դիտում
16:52 05-09-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բուենոս Այրեսի Մխիթարյան վարժարանի սաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»