Մայրապետյանի գործի մանրամասները գաղտնի են պահվում․ պաշտպանները քաղաքական ենթատեքստ չեն տեսնում․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Երեկ երկու ամսով կալանավորվեց գործարար Սամվել Մայրապետյանը: Այս մասին մեր թղթակցի հարցին ի պատասխան ասաց նրա պաշտպան Կարեն Բատիկյանը: Վերջինս հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, արագ նստեց մեքենան և հեռացավ:
Կալանավորելու մասին որոշումը կայացրել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը: Նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան: Սամվել Մայրապետյանը դատարան էր բերվել առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում: Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը): Առաջադրված մեղադրանքում Մայրապետյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Մայրապետյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 6-ին: ՀՔԾ-ն մինչև երեկ գաղտնի էր պահում, թե ինչում է կասկածվում խոշոր գործարարը:
Նույնիսկ կալանավորումից հետո գաղտնի են պահվում գործի մանրամասները, մասնավորապես, թե ում համար է կաշառքի միջնորդություն արել Մայրապետյանը: Հայտնի է, որ Մայրապետյանը մտերիմ և գործնական հարաբերություններ է ունեցել Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների հետ: Կարելի է ենթադրել, որ նրան առաջադրված մեղադրանքում շոշափվում է հենց Քոչարյանի կամ նրա հարազատներից մեկի անունը: Մայրապետյանի պաշտպանները գործում քաղաքական ենթատեքստ չեն տեսնում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]