1998 դիտում
17:45 10-12-2019
Վլ. Պուտինը. WADA-ի որոշման մեջ քաղաքական ենթատեքստ եմ տեսնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փարիզում կայացած մամլո ասուլիսի ժամանակ մեկնաբանել է Համաշխարհային հաակադոպինգային գործակալության (WADA) [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/09/1142527/]որոշումը[/url]՝ ռուս մարզիկներին 4 տարով զրկել միջազգային խոշոր մրցաշարերում մասնակցելու իրավունքին սեփական դրոշի ներքո:
«Պետք է վերլուծելայդ որոշումը: Միանգամից երևում է. ռուսական ազգային օլիմպիական կոմիտեի հանդեպ վերապահումներ չկան. իսկ եթե չկան, ապա երկիրը պետք է հանդես գա իր ազգային դրոշի ներքով:
Այդ մասով WADA-ի որոշումը հակասում է Օլիմպիական խարտիային և մենք Մարզական արբիտրաժի դատարան դիմելու բոլոր հիմքերն ունենք», ասել է Պուտինը::
ՌԴ նախագահը WADA-ի որոշման մեջ նաև քաղաքական ենթատեքստ է տեսել.
«Ինչն է հետաքրքիր, իմ կարծիքով, որ իրականում բոլորն են այդ պատժի հետ համաձայնվում. ցանկացած պատիժ, այդպես է եղել դեռևս հռոմեական իրավունքից, պետք էլինի անհատական՝ ելնելով նրանից, թե ինչ է արել այս կամ այն անձը: Պատիժները չեն կարող կոլեկտիվ բնույթ կրել և տարածվել մարդկանց վրա, որոնք որոշակի խախտումների հետ որևէ առնչություն չունեն», ասել է Պուտինը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1359 դիտում
11:11 04-03-2015
Այդ ակցիան բացարձակապես չուներ քաղաքական ենթատեքստ, չուներ նույնիսկ քաղաքացիական ենթատեքստ. ՀԺ
3598 դիտում
10:46 10-10-2018
Մայրապետյանի գործի մանրամասները գաղտնի են պահվում․ պաշտպանները քաղաքական ենթատեքստ չեն տեսնում․ «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
5550 դիտում
14:20 25-04-2024
ՀԿԿՖ-ն «Դինամո» մարզադահլիճում անցկացրեց Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը
655 դիտում
23:32 24-04-2024
Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ