211652_close_icon
views-count2308 դիտում article-date 19:33 08-10-2018

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «Արմօյլ» ՓԲԸ-ում ստուգում իրականացնելուն պարբերաբար խոչընդոտելու կապակցությամբ դիմել է ՀՀ ոստիկանություն. ԼՐԱՑՎԱԾ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ս.թ․ սեպտեմբերի 3-ին, 6-ին և 16-ին օրենքով սահմանված կարգով «Արմօյլ» ՓԲԸ-ում ստուգում իրականացնելու նպատակով այցելել են «Արմօյլ» ՓԲԸ, սակայն թվարկված բոլոր դեպքերում ընկերության ներկայացուցիչների կողմից խոչընդոտվել է ստուգման ընթացքը, չեն կատարվել ստուգումն իրականացնող անձանց օրինական պահանջները, ինչի հետևանքով ԲԸՏՄ-ի կողմից հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի արդյունքում ընկերությունը ս.թ․ սեպտեմբերի 24-ին ենթարկվել է վարչական տույժի՝ 250.000 ՀՀ դրամ գումարի չափով։ ԲԸՏՄ ղեկավարի հանձնարականի հիման վրա ս.թ․ հոկտեմբերի 8-ին ստուգում անցկացնելու նպատակով ստուգող խումբը կրկին այցելել է «Արմօյլ» ՓԲԸ, սակայն ընկերության տնօրեն Ալֆրեդ Աբեդիի կողմից հերթական անգամ խոչընդոտվել է ստուգման անցկացումը։ Ստուգում իրականացնելուն «Արմօյլ» ՓԲԸ-ի կողմից պարբերաբար խոչընդոտելու կապակցությամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դիմել է ՀՀ ոստիկանություն։ *** 13/10/2018թ. Քիչ առաջ «Արմօյլ» ՓԲԸ-ն[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ի էլեկտրոնային հասցեին ուղարկել է պարզաբանում, որը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի՛ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի ղեկավար անձնակազմ, սույնով հայտնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հայտարարություններն առ այն, թե իբր «Արմօյլ» ՓԲԸ-ն խոչընդոտել է ստուգման ընթացքը, չեն համապատասխանում իրականությանը և տեսչական մարմնի ղեկավարի թերի մեկնաբանության արդյունք են: «Արմօյլ» ՓԲԸ-ն թույլ չի տվել և թույլ չի տալու միայն այն անձանց մուտքը, ովքեր չունեն ստուգում իրականցնելու պատշաճ լիազորություններ, իսկ նրանց մոտ առկա վկայականները տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել են պաշտոնեական լիազորությունների չարաշահման և/կամ պաշտոնեական կեղծիքի միջոցով, որի կապակցությամբ Ընկերությունը դեռ 17.09.2018թ.-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին: Իսկ Ընկերության տնօրենին 250,000 ՀՀ դրամ վարչական տույժ նշանակելու փաստը պայմանավորված է բացառապես տեսչական մարմնի ղեկավարի անձնական շահի հետապմդմամբ և իր անսխալականությունն ապացուցելու նկրտումներով՝ ամենայն հավանականությամբ հաղորդմանը ծանոթանալուց հետո: Այդ տույժն ակնհայտ անհիմն է և մեր կողմից բողոքարկվելու է Արթուր Գրիգորյանի վերադասին, իսկ արդյունքի չհասնելու դեպքում՝ վարչական դատարան: Կից ներկայացնում ենք հանցագործության մասին հաղորդման [url=file:///C:/Users/Asus/Downloads/%D5%86%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%20%D5%B0%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%AF%20%D6%84%D5%B6%D5%B6%D5%B9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%20%D5%AE%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%20%D5%BA%D5%A5%D5%BF%D5%AB%D5%B6%2017.09.18%20-%20%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%20%D5%AE%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B5%D5%B8%D5%B2%D5%AB%20%D5%B0%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6.pdf]պատճենը[/url]: Ալֆրեդ Աբեդի «Արմօյլ» ՓԲԸ գլխավոր տնօրեն»։

Նմանատիպ նյութեր