Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ճանապարհաշինարարական գործունեություն ծավալող ՍՊԸ-ում իրականացրել են ստուգում
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ճանապարհաշինարարական գործունեություն ծավալող «Ճանապարհ» ՍՊԸ-ում իրականացրել են ստուգում և հայտնաբերել, որ
- Ընկերությունն ընդերքօգտագործման բոլոր ձևերի աշխատանքների ընթացքում չի պահպանել և չի վարել երկրաբանական ու մարկշեյդերական փաստագրություն։
- Գերազանցել է սահմանային թույլատրելի արտանետումների չափաքանակները։
- Արտանետել է 12.579 տոննա անօրգանական փոշի։
«Ճանապարհ» ՍՊԸ-ի տնօրենին ներկայացվել է 3.336.720 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ, նաև նշանակվել է վարչական տուգանք, ընդհանուր՝ 300.000 ՀՀ դրամի չափով։